Search
ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Հակոբ Արշակյանը

ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Հակոբ Արշակյանը։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ. 2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»,-ասված է հարգադրության մեջ: Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ: