Search

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին



ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։ Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը հայտարարել է մանդատը վայր դնելու և ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների համագործակցության դադարեցման մասին։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png