top of page

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

  • Anews
  • Oct 24, 2022
  • 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 24-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը:

ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2022 թ. հոկտեմբերի 6-ի եւ փոփոխություններ ու լրացումներ` 2017 թ. մայիսի 26-ի որոշումներում:


Խորհրդի որոշմամբ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

 
 
 

Comments


bottom of page