top of page

ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները 60 հազար դրամով կպարգևատրվեն

  • Anews
  • Mar 7, 2023
  • 1 min read

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Կանանց տոնի առթիվ պարգևատրելու մասին» կարգադրություն է ստորագրել։ ԱԺ նախագահը կարգադրել է Ազգային ժողովի կին պատգամավորներին ու կին աշխատողներին պարգևատրել վաթսուն հազար դրամի չափով։ Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

 
 
 

Comments


bottom of page