Search

ԱԺ ծեծկռտուքը՝ արտասահմանյան կայքերի մեկնաբանությամբ


ԱԺ-ի այսօրվա նիստում տեղի ունեցած ծեծռկտուքին անդրադարձել են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները:

НТВ հեռուստաալիքը տեսանյութը անվանել է ««Վիզդ կկտրեմ». պատգամավորները կռվում են Հայաստանի խորհրդարանում»:

ՄԻջադեպը տեղ է գտել նաև «Известия», RT, Gazeta, Lenta, Вести, Росбалт, Московский Комсомолец, Life.ru, vestikavkaza.ru, glavnoe.ua, АиФ, РИА Новости լրատվականներում:

Առավել մեծ հրճվանքով անդրադարձել են ադրբեջանական կայքերը՝ EADaily, Minval, Trend, Haqqin, 1news, Day.az կայքերը: Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը քաշքշեցին, ապա խփեցին միմյանց: Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներ, մյուս պատգամավորներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia