top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԺԲ-ն ակցիա է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց


Գյումրիում այսօր` հունվարի 8-ին, «Ազգային ժողովրդավարական բևեռ» քաղաքական ուժը  ակցիա  է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։

Մինչ ակցիայի  սկսվելը ոստիկանությունն փակել էր ռազմաբազայի մուտքերը:

Ոստիկանության աշխատակիցները չթույլատրեցին, որ ակցիայի մասնակիցները մոնենա ռազմաբազայի մուտքերին, ինչի հետեւանքով քաշքշոց սկսվեց, կան բերման ենթարկածներ: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները կսեցին երթով շարժվել դեպի «Մայր Հայաստան»-ի լճի հարակից հատված` 102-րդ ռազմաբազայի մյուս մուտքի կողմից փորձելու մոտենալ ռազմաբազային:

Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ արդեն 28 օր փակ գտնվող Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար մտադիր են արգելափակել 102-րդ բազայի մուտքերը։ Այդ նպատակով ակցիայի մասնակիցները առավոտյան Երեւանից մեկնել են Գյումրի:

Նրանք պահանջում են Լաչինի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուս խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը եւ բացել ճանապարհը:

0 comments

Comments


bottom of page