Search

«Ազնավուր» հիմնադրամը և «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ն միավորում են իրենց ուժերը


«Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի շրջանակում ուժերը միավորում է «Ազնավուր» հիմնադրամի հետ:

Համատեղ իրականացվող Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվելու վիրավոր զինվորներին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:

Բացի բիզնես գաղափարների ֆինանսավորումից, ծրագրի շրջանակում վիրավոր զինվորներն անցնելու են նաև մասնագիտական կողմնորոշում, վերապատրաստում, ստանալու են բիզնես խորհրդատվություն, սովորելու են բիզնես վարելու հմտություններ:

Ծրագրի նպատակը ձեռնարկատիրական գործունեության միջոցով վիրավոր զինվորի համար եկամտի կայուն աղբյուրի ստեղծումն ու ֆինանսական անկախության ապահովումն են:

«2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները՝ Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելու համար՝ բուժսարքավորումներ և դեղորայք, նպատակային օգնություն՝ պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների։ Մարդասիրական օգնության այս ծրագրի շրջանակում Հիմնադրամին հաջողվել է Ֆրանսիայում ու Շվեյցարիայում մեր գործըկներների աջակցությամբ հավաքագրել 175 տոննա օգնություն և տեղափոխել այն Հայաստան Ֆրանսիայի կառավարության հետ համագործակցությամբ: Այս պահին «Ազնավուր» հիմնադրամը նպատակ ունի կենտրոնացնել իր ուժերը սոցիալական և վերականգնողական ծրագրերի ուղղությամբ: Ուրախ ենք, որ այդ նախագծերի մեկնարկը տրվում է «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող այս ծրագրով», - նշել է «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը։

«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ, Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ նշեց, որ վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրումն առաջնային նշանակություն ունի: «Զինվորի տանն իրականացվող կրթական ծրագրերի նպատակը վիրավոր զինվորներին իրենց վնասվածքի հետ համատեղելի, նախընտրություններին ու անձնական որակներին համապատասխան մասնագիտացում տալն է, որը կլինի ժամանակակից, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող: Վիրավոր զինվորը կկարողանա գտնել արժանապատիվ վարձատրվող աշխատանք կամ կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, ձեռք կբերի ֆինանսական անկախություն և որպես վերջնական արդյունք՝ կվերաինտեգրվի հանրությանը,- նշեց Հայկուհի Մինասյանը, ավելացնելով,-մեր տղաները հանրության լիարժեք անդամ են, պարզապես անհրաժեշտ է ստեղծել միջավայր ու հնարավորություններ նրանց ինքնադրսևորման համար: Ուրախ եմ, որ «Ազնավուր» հիմնադրամը ևս միացավ այս կարևոր գործին, վստահ եմ՝ մեր ուժերի համատեղմամբ կարող ենք գերազանց արդյունք գրանցել»:

Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրին կարող են դիմել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները, կամավորականները, ծրագրի շահառու են հանդիսանում նաև նախորդ տարիներին նվիրավորում ստացած նախկին զինծառայողները:

Ծրագրին մասնակցել ցանկացող շահառու անձինք իրենց ձեռնարկատիրական գաղափարները պետք է ներկայացնեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի «Մեկ պատուհան» ծրագրին /Աբովյան 58, հեռ. 093982849/:

Մասնագետի աջակցությամբ գաղափարը կքննարկվի շահառուի հետ և անհրաժեշտության դեպքում կբարելավվի՝ համապատասխանեցվելով պահանջվող չափանիշներին: Այնուհետ բիզնես գաղափարները կներկայացվեն գնահատման հատուկ հանձնաժողովին: Բոլոր հաստատված դիմումներին կտրամադրվի ֆինանսավորում: Հաստատված յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի առավելագույնը 5000 եվրոյի չափով, իսկ իրականացման համար կտրվի առավելագույնը 12 ամիս ժամանակ։

Դիմում-հայտերի ընդունումը սկսվում է 2021 թվականի մայիսի 4-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է։

Ծրագրի վերաբերյալ հավելյալ և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ազնավուր» հիմնադրամի կայք։

Ծրագրի իրագործմանը նպաստել ցանկացող բոլոր կազմակերպություններին և անհատներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Համատեղ ջանքերով կարող ենք ավելի մեծ թվով շահառուների ներառել ծրագրում՝ կայուն ապագա ապահովելով բազմաթիվ ընտանիքների համար։

Հայտադիմումի փաթեթը հասանելի է նաև հետևյալ հղումով։

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png