top of page

Ազգային ժողովում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գաղտնի քվեարկություն

  • Anews
  • Dec 21, 2022
  • 1 min read

Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գաղտնի քվեարկություն։

Պատգամավորները, մասնավորապես, պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավորներ։ Բարձրագույն դատական խորհուրդը թափուր պաշտոնների համար ներկայացրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի եւ Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները։

Խորհրդարանականները նաեւ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի  Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության գծով Դատական կազմի դատավորներին։ Այս դեպքում Բարձրագուն դատական խորհուրդն առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները։

Բացի այդ, տեղի է ունենալու Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով Դատական կազմի դատավորների ընտրություն։ Բարձրագույն դատական խորհուրդը թափուր պաշտոնների համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կյուրեղյանի թեկնածությունները։

Գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 12.00-ին եւ կավարտվի 12.45-ին։

 
 
 

Comments


bottom of page