Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի հոկտեմբերի 27-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման ենթակա 9 հարց։
ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը սկսելու համար քվորում չապահովվեց:
Գրանցվեց 64 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ գրանցվի առնվազն 67 պատգամավոր:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, մինչև պատգամավորները կհասնեն նիստերի դահլիճ:
ความคิดเห็น