Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում 8 հարց է

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հունվարի 11-ին նիստ է գումարել, որի օրակարգում 8 հարց է: Օրակարգում է մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր: Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը. - «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, - «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին - Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին: