top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ


«Իմ քայլը» ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման հիմք սահմանող նախագիծ է մշակել: Պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախօրեին մանրամասնել էր՝ այս փոփոխություններով լուծվելու է ՍԴ-ում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Կամրագրվեն նաև դատավորների թափուր տեղերը։

«Մյուս խնդիրը լուծվում է Սահմանադրական դատարանի նախագահի թափուր տեղի համալրման հարցը: 213-ի նոր խմբագրությամբ ասում է, որ Սահմանադրական դատարանի նոր նախագահը պետք է ընտրվի թափուր տեղերը համալրելուց հետո, բայց կոնկրետ ժամկետ այս դեպքում Սահմանադրության փոփոխություններում նշված չէ, իսկ արդեն անցումային դրույթներում հստակ ամրագրվում է, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում պիտի նոր նախագահ ընտրվի»,- ասել էր Հովակիմյանը:

Սահմանադրական դատարանի նոր թեկնածուներին առաջադրելու են կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։ Նրանց մինչև 2 ամիս ժամկետ է տրված։ Իսկ ինչո՞ւ ավելի վաղ իշխող ուժը չգնաց այս փոփոխություններին, երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը բերվեց խորհրդարան, Հովակիմյանը պարզաբանում է՝ այդ փոփոխություններից հետո էր հնարավոր միայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարել. «Մինչև Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելը նույնիսկ նախագիծ չէր կարող նման ծնվել, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88 հոդվածի անցումային դրույթները, որ կան, դրանք հիմնված են Սահմանադրության 213 հոդվածի հին խմբագրության վրա: Այսինքն` քանի այդ խմբագրումը չէր փոխվել, ոչ ոք իրավունք չուներ փոխել նաև ՍԴ մասին օրենքը»:


0 comments

Comments


bottom of page