Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում նշվել է Վարդավառի տոնը


Հուլիսի 28-ին Ազգային ժողովի այգում եւ Բաղրամյան պողոտայում կազմակերպվել էր Վարդավառի տոնի առթիվ միջոցառում: Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է  նաեւ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, նշելով, որ Վարդավառը  տոնվում է Հայաստանի շրջաններում, Արցախում եւ Սփյուռքի հայկական գաղթօջախներում, տեղեկացրել է, որ  այս անգամ տոնին համադրվել է հայկական մշակույթի մեկ այլ բաղադրիչ՝ գորգը: Պատգամավորի խոսքով՝ միջոցառման նպատակներից է հանրայնացնել հայկական գորգը, որը մեր կենդանի մշակույթն է: Հայերը գորգագործությամբ զբաղվել են դարեր առաջ, եւ այն շարունակում է մնալ  որպես կենցաղի և մշակութային ժառանգության անբաժան մասնիկ: Ըստ պատգամավորի՝ միջոցառումն ունի նաեւ խորհուրդ, այն է՝ օրակարգային դարձնել   Հայաստանում հայկական գորգի ժամանակակից, ինտերակտիվ, տարբեր բաժիններ ներառող թանգարան ունենալու հարցը: «Մենք ունենք հարուստ մշակույթ, ցավոք  աշխարհին բավականաչափ չենք ծանոթացրել մեր մշակույթի հետ եւ անհրաժեշտ չափով չենք հանրայնացրել այն, որը շատ կարեւոր է»,- ասել է  Հռիփսիմե Գրիգորյանը: Միջոցառման մասնակիցները Բաղրամյան պողոտայում նախ գորգեր են լվացել, ապա իրար վրա ջուր ցողելով՝ նշել Վարդավառը: Օրվա ընթացքում Ազգային ժողովի այգում  ցուցադրվել են «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի ներկայացրած ձեռագործ գորգեր:  Անցկացվել են վարպետաց դասեր, գորգերի մասին զրույց, մրցանակներ են հանձնվել «Քվեսթ» խաղի հաղթողներին: Միջոցառումը եզրափակվել է «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» երաժշտական խմբի համերգով: