top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը. Օրակարգում նաև ՍԴ անդամների ընտրության հարցն է (ուղիղ)


Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին շարունակում է իր ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի աշխատանքը: Նիստերի օրակարգում ընդգրված է 45 հարց: Մասնավորապես, օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա այսօր, առաջին հիմնական նիստում: Օրակարգում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո: Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին: Նախօրեին տեղի է ունեցել կառավարության հետ հարցուպատասխանը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններից հետո քաղաքացիները երեկոյան հավաքվել են ԱԺ-ի դիմաց, փակել Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին վարչապետի հրաժարականը: Պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարել էր, որ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար ընդդիմությունն ունի անհրաժեշտ 35 ստորագրությունները եւ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։

0 comments

Comments


bottom of page