«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խումբը հանդես է եկել մամուլի ասուլիսով
Կայացավ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի մամուլի ասուլիսը:
Համակարգող խմբի անդամներ Գևորգ Դանիելյանը, Արամ Սաթյանը, Հայկ Նահապետյանը, Կարինե Նալչաջյանը, Ռուբեն Մելքոնյանը և Արա Զոհրաբյանը ներկայացրին նախաձեռնության նպատակները, իրականացվելիք քայլերը:
Բանախոսներն անդրադարձան հանրային քննարկման դրվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծին։
«Մենք ցանկացած հասարակական, քաղաքական ուժի համար բաց ենք, այսինքն` մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ»,- իր ելույթում նշեց փաստաբան Արա Զորհաբյանը:
Comments