Search
Ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է. Տիգրան Ավինյան

«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ: 29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում: Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը»,- «Ֆեյսբուք»- ում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև նշել է, որ այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը:
