Search

Ադրբեջանցիները զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել, ում մոտ եղել է խաչ. ՄԻՊ

Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել: Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել: Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը: Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են: Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով: Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը: Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո: Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում»,- գրել է նա:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png