Search

Ադրբեջանում հայերի դեմ հանցագործությունները խրախուսվում են պետական ​​մակարդակով. Արման Թաթոյանը


Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Հայկ Մակուչյանի սպանության փորձը, Մանվել Սարիբեկյանի սպանությունը: Հանցագործությունների էթնիկական հիմքը հաստատել է նաեւ ՄԻԵԴ-ը: Այս մասին մարտի 5-ին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

«Պատերազմի ընթացքում ներկայացվեց Հայաստանի եւ Արցախի օմբուդսմենների համատեղ զեկույցը: Զեկույցում մեկնաբանություններ չկան` միայն փաստեր հայերի դեմ հանցագործությունների կատարման եւ հանցագործություններ կատարելու խրախուսման մասին: Սոցցանցերի իրական օգտատերերը, մշակույթի եւ սպորտի գործիչները կոչ են անում հաշվեհարդար տեսնել հայերի դեմ: Ատելությունը գեներացվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, խրախուսվում է մշակույթի եւ սպորտի գործիչների կողմից: Ցինիզմի աստիճանն այնպիսին է, որ զինվորականը կտրում է հայ բանտարկյալի ականջները` առանց երեսը թաքցնելու: Չի թաքցնում, քանի որ գիտի, որ ոչ միայն չի պատժվելու, այլեւ պարգեւատրվելու է պետական ​​բարձր պարգեւներով: Նման պայմաններում կարելի՞ է ենք արդյոք խոսել խաղաղ գոյակցության մասին: Այդ ատելության վրա մի ամբողջ սերունդ է դաստիարակվել, որը հաղթահարելու համար լուրջ աշխատանք է անհրաժեշտ, բայց նախ հայ բնակչության անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ: Այո, բարիդրացիական հարաբերություններ պետք են, այո, թշնամանքը վատ է: Սակայն այսպիսի պայմաններում դժվար է խաղաղ համակեցություն պատկերացնել, առավել եւս, որ այդ ամենը շարունակվում է»,- ասաց Արման Թաթոյանը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png