Ադրբեջանն այդպիսով ոչ միայն խախտում է միջազգային նորմերը, այլ նաև հակասում է ինքն իրեն. Ալավերդյան

Հայաստան 44 գերիների վերադարձից հետո Բաքուն հայտարարեց նոր գերիների մասին: Ադրբեջանն այդպիսով ոչ միայն խախտում է միջազգային նորմերը, այլ նաև հակասում է ինքն իրեն: Բաքուն ոչ միայն քաղաքականացնում է այդ հարցը, այլ նաև զբաղվում է մանիպուլյացիայով՝ դա կապելով տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ»,-նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն այդ երևույթի դեմ, պետք է նաև քաղաքական աշխատանք տանել, ինչը չի արվում:
«Երկրում միակ աշխատող մարմինը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է: Մենք գրագետ մասնագետներ ունենք, իսկ ահա համակարգային աշխատանք չի տարվում: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա պարզաբանեց, որ մինչ այս պատերազմը անհետ կորածների ընտանիքներին (որոնց թիվն ավելի քան 200 է) ևս պետք է օգնություն ցուցաբերել:
«Որքան էլ որ տարօրինակ է, վերջերս կառավարության ընդունած աջակցության միջոցները նրանց վրա չեն տարածվում»,-նշեց առաջին օմբուդսմենը: