Ադրբեջանն ահաբեկիչների՝ ԱՊՀ տարածք ներթափանցման վայր է դառնում. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ռազմական հանցագործություններ է կատարում Լեռնային Ղարաբաղում:
Գրիգորյանի խոսքով՝ «բոլորի աչքի առաջ Ադրբեջանն ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության համար՝ ԱՊՀ տարածք ներթափանցման վայր է դառնում»։
«Ադրբեջանի ԶՈՒ հրթիռահրետանային հարվածներ է հասցնում ԼՂՀ բոլոր բնակավայրերին, Ստեփանակերտին և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշիին: Ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, առողջապահական հաստատությունները, դպրոցները, մանկապարտեզները, մշակութային կենտրոնները»,-հավելել է նա։
Comments