Search

Ադրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում. Թագուհի Թովմասյան


Ադրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում։ ՀՀ քաղաքացին իր պետության սահմաններում գնում է աշխատանքի, և թշնամու սադրանքի արդյունքում վիրավորվում է աշխատանքը խաղաղ կատարելու պայմաններում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպան քաղաքականության իրագործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Թշնամին ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս պահի տվյալներով ունենք մեկ վիրավոր աշխատակից։

Իմ շտապ հանձնարարականով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Գեղամասարի համայքապետ Հակոբ Ավետյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ մոտ երկու ժամ թշնամին ակտիվ կրակահերթ է բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի մեկ աշխատակից, գտնվելով հորատող մեքենայի մեջ եւ կատարելով իր աշխատանքը, վիրավորվել է։

Այս պահին էլ դեռ կրակոցները շարունակվում են ավելի նվազ ինտենսիվությամբ։

Կապ ենք հասատել նաև Վարդենիսի զինվորական հոսպիտալի հետ, որտեղից տեղեկացրին, որ վիրավորը այս պահին վիրահատարանում է։

Ադրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում։ ՀՀ քաղաքացին իր պետության սահմաններում գնում է աշխատանքի, և թշնամու սադրանքի արդյունքում վիրավորվում է աշխատանքը խաղաղ կատարելու պայմաններում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպան քաղաքականության իրագործում։

Հետևում եմ իրավիճակի զարգացմանը և մեր հայրենակցի առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։

Պատրաստում եմ գրություններ միջազգային կառույցներին ադրբեջանական զինուժի հերթական ապօրինության մասին տեղեկացնելու և համապատասխան արձագանք պահանջելու համար։ Սա դատապարտելի և անթույլատրելի է»,- գրել է նա։

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն. գրանցվել է 9 ավտովթար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png