Search

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը


Երեկ Փարիզում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։

Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։

Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։

COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png