top of page

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ

  • Anews
  • Nov 3, 2022
  • 1 min read


Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

 
 
 

Комментарии


bottom of page