Search

Ադրբեջանի իշխանության մարմինները փորձում են հեռու պահել իրավական ատյանները այս հարցից. Արման Թաթոյան


«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանության մարմինները եւ դա իրենց համար ձեռնտու ուղղություն է, փորձում են հեռու պահել իրավական ատյանները այս հարցից: Դա կարող է վերաբերել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, ՄԻԵԴ-ին եւ այլն: Մենք դա չպետք է թույլ տանք, որովհետեւ դա որեւէ քաղաքական նշանակություն չունի: Իրենք նաեւ հայտարարում են, թե իբր Հայաստանը խախտել է ինչ-որ բաներ՝ գերիների հարցը օգտագործելով: Այստեղ ակնհայտ է, որ այդ հարցը ոչ մի քաղաքական նշանակություն չունի. Եթե անգամ եռակողմ հայտարարությունում գերիների մասին ոչինչ չլիներ, դա պետք է նշանակեր, որ կարող են իրենք չափահովե՞լ գերիների վերադարձը: Այնպես որ մենք պետք է թույլ չտանք, որ նրանք անգամ դա կապեն հայտարարության որեւէ կետի հետ: Սա մարդու իրավունքների պաշտպանության պրոցես է, սա պետք է ապահովել եւ վերջ»,-այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրաբվունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նկաեց, որ հայ ռազմագերիների նկատմամբ նրանք հարուցում են քրգործեր, որը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

«Սահմանների որոշման գործընթացն ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Չի կարող այսքան արագ այդ գործընթացն ընթանալ, կան կոնկրետ պահանջներ միջազգային: Ճիշտ էմենք այստեղ չունենք դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթաց որպես այդպիսին միջազգային դասական իմաստով, բայց մեզ անհրաժեշտ են հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ, տեղում աշխատանքներ, իրավական պատշաճ հիմքեր, մենք չենք կարող մեխանիկական մոտեցումներով դնել մեր սահմանները որոշել: Սա ուղիղ առննչվում է մեր սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների հետ: Խոսքը վերաբերում է կյանքի իրավունքին, ֆիզիկական, հոգեկան անձեռնմխելիությանը, սեփականության իրավունքին, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

Նախ, պետք է հաշվարկներ արվեն, հասկանանք, թե մեր քաղաքացիներից քանիսն են տուժելու, քանիսը չեն կարողանալու օգտագործել իրենց բնակարանը, հողատարածքը, արոտավայրը: Պետք է գույքագրում անենք: Մենք էնտեղ գործարարությամբ զբաղվող մարդիկ ունենք, իրենց իրավունքների հարցերը կան նաեւ:

Պատկերացրեք, սյունիքի բնակիչը տեսանելի հեռավորությամբ տեսնում է զինված ադրբեջանցիների, մի երկրի, որտեղ մի քանի օր առաջ խոշտանգում էին իր հայրենակիցներին»,- ասաց Թաթոյանը:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործություն. գրանցվել է 9 ավտովթար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png