Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարի ռեժիմը խախտել է 2 օր շարունակ. Արցախի ՊՆ
- Anews
- Jul 28, 2022
- 1 min read

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։







Comments