top of page
Search

Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել արեւելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. կրակը լռեցվել է


Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան։

 
 

Comments


bottom of page