top of page

Ադրբեջանի զինուժը կրակել է սահմանի արևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ

  • Anews
  • Sep 21, 2022
  • 1 min read

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

 
 
 

Comments


bottom of page