top of page

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022թ․ վերջը կարող է ստորագրվել․ Ալիև

  • Anews
  • Oct 7, 2022
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022 թվականի վերջը կարող է ստորագրվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հայաստանի կողմից բարի կամքի դրսեւորման դեպքում խաղաղության պայմանագիրը մինչեւ տարեվերջ կարող է կնքվել։ Ժամանակն անցնում է, մեր նախաձեռնություններն այդքան հեշտությամբ առաջ չեն գնում։ Թեեւ արտգործնախարարների առաջին հանդիպումը կոնկրետ արդյունքների չբերեց, բայց կարծում եմ, որ դա դրական քայլ է: Կարծում եմ, որ եթե մոտ ժամանակներս որոշում կայացվի, երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, մենք կկարողանանք համաձայնության գալ մինչեւ տարեվերջ»,- Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ «ոչ ոք՝ ոչ հայկական կողմը, ոչ էլ Եվրոպական խորհուրդը հարցեր չունեն ադրբեջանական կողմի հռչակած հինգ սկզբունքների վերաբերյալ»։

 
 
 

Comments


bottom of page