Search

Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հարցը. Հայաստանի օմբուդսմեն


Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում ասաց, որ օրերս ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը նամակ էր տարածել, որում կարմիր թելով անցնում էր 62 հայերի հարցը, որոնք գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո: «Նամակում նշվում է, որ իրենք անցկացրել են «հակաահաբեկչական գործողություն» եւ հայտնաբերել 62 հայ զինվորականների, որոնք կալանավորված են, քննություն է ընթանում: Նրանք ներկայացված են որպես «ահաբեկիչներ», ինչից կատարվում են քաղաքական եզրահանգումներ, այդ թվում բարձրացվում է Հայաստանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտելու հարցը: Խնդիրն այնքան է խեղաթյուրված, իրավունքներն այնքան են խախտված, որ քաղաքական հարթությունից անցնում են մարդու իրավունքների ոլորտ եւ ենթադրում օմբուդսմենի ուղիղ մասնակցություն: Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հարցը, ինչը բացարձակապես անթույլատրելի է: Կալանավորելը եւ գերիների փոխանցման արհեստական ձգձգումը անթույլատրելի է, սա Ժնեւի կոնվենցիայի ուղղակի խախտում է: Եռակողմ հայտարարության 8-րդ կետը բոլոր գերիների փոխանցման մասին է. ցավոք, այնտեղ ժամկետներ նշված չեն, եւ Սդրբեջանը դրա վրա է խաղում: Բայց պահանջը կապված չէ այլ կետերի հետ եւ ընդհանրապես կարգավորվում է միջազգային փաստաթղթերով: Այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է գերիներին վերադարձնել, անգամ եթե հայտարարության մեջ նման պահանջ չլիներ: Սա մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի պահանջն է: Ավելին՝ եթե այլ հարցերով կողմերը կարող են պայմանավորվել, ապա այստեղ գործում է իմպերատիվը: Այնուհետեւ Ադրբեջանը համարում է, որ հայտարարությունը տարածվում է միայն մինչեւ նոյեմբերի 9-ը գերեվարված անձանց վրա: Իրականում այն տարածվում է գործողությունների հետեւանքով բոլոր գերիների վրա եւ կան վերադարձնելու օրինակներ: Ադրբեջանի գործողությունները հակասում են հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին: Հայաստանը չէ՞ որ վերադարձրեց Արցախում սպանության համար երկու դատապարտյալներին: Նույն կերպ ԱՍդրբեջանը փոխանցեց դատապարտյալների: Նա հրաժարվում է հայտնել գերիների իրական թիվը: Մեր տեղեկություններով՝ նրանք ավելի շատ են, քան հայտնում է Ադրբեջանը»,- նշեց Արման Թաթոյանը:

Նրա գնահատմամբ՝ պատերազմից հետո հակահայկական քարոզչությունը է՛լ ավելի է խորացել: Դրա օրինակն են Բաքվի շքերթում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների ելույթները, Ալիեւի հայտարարությունները միջնորդների հետ հանդիպմանը եւ տարվա արդյունքներով, ցեղասպանության եւ էթնիկ զտումների մշտական սպառնալիքները: Ադրբեջանի նախագահին անգամ կրկնում են «մշակույթի գործիչները»: Այս կապակցությամբ Հայաստանի օմբուդսմենը զեկույց է պատրաստել: «Ամենասարսափելին այն է, որ ադրբեջանցի զինվորականների կատարած սպանությունների եւ անարգանքի կադրերում նրանք կրկնում են նույն բառերը եւ արտահայտությունները, որոնք արտաբերում է իրենց քաղաքական ղեկավարությունը»,- արձանագրեց օմբուդսմենը՝ շեշտելով, որ Արցախում հայ զինվորականները պաշտպանում են խաղաղ բնակչությանը, եւ նրանց ներկայությունն անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում:Օմբուդսմենի ախատակազմը մշտական աշխատանք է տանում գործընկերների հետ, զեկույցները մշտապես փոխանցվում են:

ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: