Search

Ադրբեջանը տեռորիստների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ առաջին պատերազմի ժամանակ


«Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վարձկաններ չկան Ղարաբաղի հակամարտության գոտում և նույնը կրկնեց Թուրքիայի նախագահը։ Սակայն Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ կան այդպիսիք հակամարտության գոտում, ՌԴ նախագահը նույնիսկ ունենալով հեռախոսազրույց Թուրքիայի նախագահի հետ՝ մտավախություն հայտնեց այդ առիթով։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպիսի ելույթ ելույթ ունեցավ։ Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղադրեց, որ վերջինն Ադրբեջանին ապահովում է նման մարդկանցով․․․ Էլ չեմ ասում Ավստրիան, Հունաստանը։ Կան տեսաերիզներ, ձայնագրություններ և այդքանից հետո փորձում են հերքել։ Ես ուզում եմ վերադառնալ պատմությանը․ Ադրբեջանը տեռորիստների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ առաջին պատերազմի ժամանակ՝ 92-94 թվականներին»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։

     Նա ցուցադրեց մի փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանի այսօրվա ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն 520 հոգի ներգրավվում է Ադրբեջանի զորամաս և մասնակցում մարտական գործողություններին։

     «Սա խոսում է այն մասին, որ տեռորիստների հետ համագործակցության ճանապարհը Ադրբեջանը բացել է դեռ 1992 թվականին և այսօր շարունակվում են գործողությունները, որոնք սպառնալիք են ոչ միայն Ղարաբաղի և Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս պետությունների համար»,- հավելեց Հարությունյանը։

Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա. Հովհաննիսյան

ՃՏՊ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին

Հրապարակվել է ադրբեջանական կեղծարարության մասին հերթական տեսանյութը

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊՆ խոսնակ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, գրանցվել է 23 մահ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia