Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար․ ԱՀ
- Anews
- Sep 13, 2022
- 1 min read

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին տեղեկանում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։ Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։
Comments