top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանը սպառնալիք պարունակող և էսկալացիայի մտադրություններ արտահայտող հայտարարություններ է անում


Այսօր Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հասանովը նշել է, որ հակառակորդի գործողությունների, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների շարունակական դիտարկումը պետք է շարունակվի այսուհետ ևս: Ընդգծվել է, որ բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում արհեստականորեն լարվածություն ստեղծելու փորձ կատարող Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ և, անհրաժեշտության դեպքում, համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկի»։

Մարտի 5-ից ի վեր Ադրբեջանի ՊՆ-ն սպառնալիք պարունակող և էսկալացիայի մտադրություններ արտահայտող հայտարարություններ է անում։

Այս ամենը պետք է փաստերով ներկայացվի միջազգային գործընկերներին։ Եթե նրանք իսկապես հետաքրքրված են խաղաղության հաստատմամբ, թող զսպեն Ադրբեջանին ու կանխեն հերթական հնարավոր ագրեսիան։

Հակառակ դեպքում նրանց բոլոր ջանքերն իմաստազուրկ են և անօգուտ»,-նշվում է հրապարակման մեջ։

0 comments

Comments


bottom of page