top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է Արցախի վերաբերյալ խոստումները չկատարելու համար



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն խոստացել էր հասնել նրան, որ մինչեւ հունիս հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղից, հաղորդում է РБК-ն եւ հավելում, որհամաձայնագրի պայմանների չկատարման դեպքում, ըստ Ալիեւի, Ադրբեջանը պատասխան կտա: «Հայաստանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրով Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, խնդիրը հնարավոր չէ լուծել նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարության խոստումը ստանալուց հետո»,- Ալիեւի խոսքերը մեջբերել է իր մամուլի ծառայությունը։ Ալիեւը պարզաբանել է, որ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի առկայությունն է, որոնք, ըստ պայմանավորվածությունների, պետք է հեռանան տարածաշրջանից։ Այս հարցում Բաքվում խոստում է տվել ՌԴ ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: «Այսօր սկայան, արդեն հուլիսի կեսն է, եւ այս հարցը դեռ լուծված չէ»,- ասել է Ալիեւը։

0 comments

Comments


bottom of page