top of page

Ադրբեջանը պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ․ ՄԱԿ-ի միջազգային դատարան

  • Anews
  • Jan 31, 2023
  • 1 min read


ree

Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին Բաքուն ՄԱԿ-ի միջազգային դատարանից պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» եւ Ղարաբաղ «ականներ տեղափոխելու» համար Լաչինի ճանապարհի օգտագործումը։ ՄԱԿ-ի դատարանում իր ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ՝ պնդելով, որ իրենք «նոր ապացույցներ ունեն»։ «Ադրբեջանը նոր ապացույցներ ունի, որ Հայաստանը շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքները։ 2021 թվականին Ադրբեջանում հայտնաբերվել է հայկական արտադրության ավելի քան 2700 ական։ Այդ ականների մեծ մասը հայտնաբերվել է քաղաքացիական բնակավայրերում»,- նշել է նա:

 
 
 

Comments


bottom of page