Search

Ադրբեջանը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ


Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. «Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։ Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»։

Դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին. Էդմոն Մարուքյան

Զինծառայողների հարազատների բողոքի ակցիան կառավարության դիմաց․ ՈՒՂԻՂ

Ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք է մատուցել Ֆելլինիի և Գուեռայի 100-ամյա հոբելյաններին

Հայկական Փի Ար ասոցիացիայի կոչը` հաղորդակցության մասնագետներին

ԲՀՀ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը

Քննարկվել են ԼՂ-ում բնականոն կենսագործունեության նպատակով մարդասիրական օգնության տրամադրման հարցեր

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: