Search

Ադրբեջանը մերժում է ռազմագերիների՝ իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը․ ՀՀ ԱԳՆ


Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին:

Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով:

Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացրել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը»,- ասված է ԱԳՆ հաորդագրության մեջ:

Ինչ պետք է անենք. Վիտալի Բալասանյան

ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»

Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել ԼՂ

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին. Մանե Թանդիլյան

Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհրդի բանաձևն Արցախի Հանրապետության ճանաչման մասին

Փաստաբանների պալատի խորհուրդը իշխանությանը հորդորում է գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: