Search

Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը․ ՌԴ ՊՆ


Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի հատվածում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախումբը՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ միջադեպը կարգավերելու համար։

Ապահովվել է Լաչինի միջանցքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի չորս շարասյան ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային, երկուսը՝ հարավային ուղղություններով։

Պարեկություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում:

Խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականներից եւ չպայթած զինամթերքից տեղանքի ստուգումն ու մաքրումը: Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։

2020թ․ նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած ականներից եւ արկերից մաքրվել է 2368,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26261 պայթունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png