Search

Ադրբեջանը հայտարարել է, որ ներկրվող գազի համար Ռուսաստանի հետ ռուբլով փոխադարձ հաշվարկներ չի անի


Ադրբեջանի «Պետնավթընկերությունը» հերքել է տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը ներկրվող գազի համար Ռուսաստանի հետ փոխադարձ հաշվարկները ռուբլով կանի։ «Երկուշաբթի օրը ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով է վճարելու Ռուսաստանից ներկրվող գազի արժեքը։ Այս տեղեկությունը չի արտացոլում իրականությունը»,- «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին ասել են SOCAR-ից: Ինչպես հաղորդվում է, ռուսական գազի մատակարարումն Ադրբեջան ներկայումս իրականացվում է բնական գազի սեզոնային փոխանակման մասին համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2021 թվականի հուլիսին «Ազերկոնտրակտ» պետական ընկերության եւ «Գազպրոմ» խմբի միջեւ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը։ Համաձայնագիրը նախատեսում է ամառային սեզոնին Ադրբեջանից Ռուսաստան գազի մատակարարում, իսկ ձմեռային սեզոնին՝ Ռուսաստանից Ադրբեջան գազի համանման ծավալներ։ Մատակարարումների ծավալը կախված կլինի ամռան ամիսներին Ադրբեջանում գազի արդյունահանման եւ սպառման մակարդակից։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանագիրը նախատեսում է օրական 0,5 մլն խորանարդ մետր գազի մատակարարում։ Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել էր, որ Մոսկվան ժամանակին միջոցներ է ձեռնարկել Արեւմուտքի գործողություններից ռիսկերը նվազեցնելու համար եւ ավելի ակտիվորեն է անցնում ազգային արժույթով հաշվարկներին, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Նա նշել է, որ, ըստ փորձագիտական գնահատականների, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամբողջ առեւտրի մոտ 30 տոկոսն իրականացվում է ռուբլով, իսկ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ճարտարապետությունն ընդհանուր առմամբ այնքան էլ ենթակա չէ արտաքին բացասական գործոններին եւ արագ հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png