Search

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում է սպառնալիքների լեզվով. ՄԻՊ

Հայկական կողմը պետք է խաղաղության հարցում իր գործողությունները փոխկապակցի Ադրբեջանի իրական գործողությունների հետ։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Խաղաղությունն ինձ համար էլ է շատ կարեւոր։ Այստեղ այլ բան է կարեւոր. հակառակորդը թշնամանքի եւ ատելության ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում հայկական ամեն ինչի նկատմամբ։ Նայեք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին այն մասին, որ նա հպարտ է, որ թշնամու հանդեպ, այդպես է նա կոչում հայերին, ատելությամբ լի սերունդ է դաստիարակել: Քաղաքական գործիչներն ու զինվորականները հպարտանում են ատելության մեջ մեծացած սերնդով։ Այդպիսի ատելությունը չի կարող համեմատվել խաղաղության եւ ժողովրդավարության հետ։ Նրանք ոչ միայն տարածքային պահանջներ ունեն, նրանց նպատակը մարդկանց ոչնչացումն է։ Նրանք խաղաղության մասին խոսում են սպառնալիքների լեզվով»,- ասաց Թաթոյանը։ Միեւնույն ժամանակ, օմբուդսմենն ընդգծել է, որ հայերի դեմ կատարված հանցագործությունների համար հարեւան պետության ոչ մի ներկայացուցիչ չի պատժվել։ «Համեմատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ տեղին չեն: Այն ժամանակ նախաձեռնողները պատժվեցին։ Քանի դեռ ատելությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով, մենք մեր գործողությունները պետք է համեմատենք դրա հետ»,- եզրափակեց Արման Թաթոյանը։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png