top of page
Search

Ադրբեջանը կրակ է բացել հարավ-արեւելյան հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 
 

Comments


bottom of page