top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանը խնդրել է ՌԴ պաշտպանության նախարարությանը միջանցք ապահովել դեպի Շուշի


Ինչպես հայտնում է WarGonzo-ի թելեգրամ-ալիքը, հղում անելով ՊՆ աղբյուրներին, Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի։

«Ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաքի մուտքերից ոչ մեկը։

Այսինքն՝ այժմ հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկջոկատայիններին է՝ Հադրութից այն նույն «դժոխքի ձորով»։ Սակայն այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա՝ բացի թրթուրավոր տեխնիկայի թողած հետքերից, որն Ադրբեջանի ԶՈւ-ն այս պահին մտցնում է Շուշի։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ որևէ քաղաքացիական ռեպորտաժ չկա»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը, իհարկե, որոշ ժամանակ անց կկառուցի «դժոխքի կիրճով» անցնող նորմալ ճանապարհ, սակայն առայժմ քաղաքի վերահսկողությունը ձևականորեն է նրանց ձեռքում։

Որքանով հայտնի է @wargonzo նախագծին, ՌԴ ՊՆ-ն չի նախատեսում ադրբեջանական կողմին տրամադրել համաձայնագրով չնախատեսված ինչ-որ լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ։

0 comments

Comments


bottom of page