Search

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը համարում է նոր մարտահրավեր. խոսնակ


Պաշտոնական Ստեփանակերտը Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացվող ցանկացած գործողություն՝ այդ թվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, համարում է նոր մարտահրավեր: Այս մասին հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: «Ոչ միայն այդ զորավարժությունները, այլ նաեւ Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում կատարվող ցանկացած իրադարձություն դիտարկում ենք որպես նոր մարտահրավեր, որին պետք է պատրաստ լինել, եւ այդ սկզբունքի հիման վրա էլ կառուցվում են բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Արցախի իշխանությունների կողմից»,- նշեց Ավանեսյանը: Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ նշված գործընթացների առնչությամբ որոշակի քննարկումներ տեղի են ունենում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ, բայց ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց:


Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png