top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է. Աբրահամյան


Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Առաջինը, Արցախի տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայությանն է վերաբերվում, որի հետ կապված օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Անվտանգության քարտուղարը։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ից Արցախ զորակոչը դադարեցվել է, իսկ մինչ այդ իրականացվածի արդյունքում Արցախում պարտադիր ժամկետային ծառայողների վերջին զորակոչը կզորացրվի մինչև օգոստոսի վերջ։ Սեպտեմբերի դրությամբ Արցախում ՀՀ գրանցում ունեցող զինծառայող չի լինի և ըստ էության, ադրբեջանական պահանջն ակտուալությունը կկորցնի։ Երկրորդ խնդիրը, որն Ադրբեջանում առաջնային օրակարգ են համարում՝ ՀՀ-ի տարածքով, դեպի Նախիջևան միջանցք ստանալն է։ Պատահական չէ Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն այն մասին, որ եթե ՀՀ իշխանությունն այդ պահանջը չկատարի, ապա իրենք կվերանայեն իրենց մոտեցումները ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի վերաբերյալ։ Առաջ գնալով Ալիևը հայտարարում է, որ Լաչինի միջանցքը, ՀՀ-ով նախատեսված միջանցքի հետ պետք է ունենա նույն ռեժիմը։ Պարզ ասած, եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, այլ ուղղակի ճանապարհ տրամադրում՝ հայկական անցակետով, ապա Ադրբեջանն էլ սպառնում է անցակետ տեղակայել Լաչինի միջանցքում։ Ադրբեջանական վերջին ագրեսիան Արցախի ուղղությամբ պետք է դիտարկել այս պահանջների տրամաբանության ներքո։

0 comments

Comments


bottom of page