Search

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով. Թաթոյան


Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով եւ անմիջական պատասխանատվություն են կրում այսօր՝ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ` 1. ադրբեջանական զինված ծառայողերը պատերազմի սպառնաիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարեւանությամբ ու համայնքների միջեւ ճանապարհներին. 2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում եւ Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում եւ հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր եւ այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են: 3. Պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ եւ իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի եւ առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին եւ կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները եւ թույլ չեն տալիս, որ խաղաղ բնակիչները վաստակեն ընտանիքի եկամուտը եւ այլն: 4. Նրանց ցինիկ հանցավոր արարքների պատճառով վտանգված է մարդկանց անվտանգ կյանքը, խաթարված է բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել են մեկուսացման եւ հումանիտար խնդիրների առաջ: Արցախում պատերազմից հետո բնույթով նույն խախտումներն են, բայց առավել ագրեսիվ դրսեւորումներով (խաղաղ բնակիչների սպանության դեպքեր եւ այլն): 5. Ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս փաստն ապացուցված է իմ այս զեկույցում` https://ombuds.am/.../3101f60c869b0f378dbc737b002e5054:... Ակնհայտ է, որ նրանց իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է, դա միայն շղարշ է արտաքին աշխարհի համար, իսկ երկու ժողովուրդների միջեւ թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով` սեփական իշխանությունը պահպանելու միջոց: 6. Անչափ կարեւոր գործոն է, որ ադրբեջանական զինված որեւէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: 7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը»,- գրել է նա։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png