top of page

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ «զինված հարձակման» մասին

  • Anews
  • Jan 27, 2023
  • 1 min read


Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ «զինված հարձակման» մասին։ Նշվել է, որ «հարձակումը հետ մղելիս զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանության պահպանության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովը, մեկ հոգի վիրավորվել է։ Հարձակվողը կալանավորվել է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «Կալաշնիկովի ինքնաձիգով զինված հարձակվողն անցել է պահպանության անցակետն ու սպանել պահպանության ծառայության պետին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են պահպանության ծառայության երկու աշխատակիցներ։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար»։

 
 
 

Comments


bottom of page