top of page

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. ՌԴ ՊՆ

  • Anews
  • Aug 4, 2022
  • 1 min read

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Սարիբաբ բարձունքի շրջանում, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ Ղարաբաղյան հակամարտության ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։ «Զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում է գրանցվել։ Սարիբաբ բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունացման համար»,- ասվում է հաղորդման մեջ։

 
 
 

Comentários


bottom of page