Search

«Ադեկվադ» միաբանության անդամները նավթի տակառներ են տարել նախագահական նստավայրի դիմաց

«Ադեկվադ» միաբանության անդամները նավթի տակառներ են տարել Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց: «Ակցիան Արմեն Սարգսյանի՝ ադրբեջանական նավթային ենթակառուցվածքներում փայի վերաբերյալ է, որը հայտնի է դարձել բաց աղբյուրներից: Ըստ էության, այդ մարդու անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերին: Մեր հիմնական խնդրանքը երկխոսության մեկնարկն է՝ ցանկացած ձևաչափով: Ուզում ենք հանդիպել նախագահի հետ, որպեսզի քննարկենք այդ ենթակառուցվածքներից հրաժարվելու հարցը... Սա խորհրդանշական քայլ է»,- նշում են նրանք:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia