Search

ԱԳ նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, տեղեկացնում է ԱԳՆ կայքը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ժամանակահատվածում ծավալած աշխատանքների համար և հաջողություններ մաղթել նրա հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համագործակցությանը։ Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիների՝ Արցախ անխոչընդոտ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png