Search

ԱԳ նախարարը՝ Արցախում գազի դադարեցման մասին


Արցախում ադրբեջանական կողմի միջամտության հետևանքով գազի մատակարարման դադարեցման հարցով ՀՀ ԱԳՆ-ն գործի է դրել դիվանագիտական բոլոր ջանքերը, միջազգային գործընկերներից արդեն ստացվում են արձագանքներ: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ԱԳՆ-ն ի՞նչ աշխատանքներ է տանում միջազգային ասպարեզում՝ ներկայացնելու Արցախում գազի մատակարարման դադարեցման և ցուրտ պայմաններում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելու Ադրբեջանի գործողությունները:

«Ինչպես գազամատակարարման առաջին խափանման դեպքում, այնպես էլ երկրորդ, մենք անմիջապես գործի ենք դրել դիվանագիտական հնարավոր ջանքերը։ Իհարկե, մենք կապի մեջ ենք մեր գործընկերների, առաջին հերթին ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որովհետեւ վթարը կամ այս դեպքում, արդեն պարզ չէ դրան ինչպես անվանել, վթար չի, ըստ երևույթին, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում, դրա համար առաջնային կապը իրենց հետ է, բայց իհարկե, նաեւ մնացյալ քաղաքակիրթ ողջ աշխարհի հետ»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ ԱԳՆ-ն նախորդ օրը հայտարարություն է տարածել, բացի դրանից տեղի ունեցածի մասին նոտա է հղվել բոլոր միջազգային գործընկերներին: ԱԳ նախարարի վստահեցմամբ՝ արդեն արձագանքներ ստացվում են: Միրզոյանը նշեց, որ նախորդ անգամ գազամատակարարման դադարեցման ժամանակ ՀՀ վարչապետն է խոսել և ԱՄՆ պետքարտուղարի հետ, և ՌԴ նախագահի, և Ֆրանսիայի նախագահի հետ, ԱԳՆ-ն ևս իր հերթին՝ իրեն հասանելի խողովակներով արել է հնարավոր ամեն ինչ խնդիրը բարձրաձայնելու համար:

«Նույնը և այս անգամ: Արդեն արձագանքները տեսնում ենք: Նաև մեր ջանքերի արդյունքում են այդ աշխատանքները»,-ասաց Միրզոյանը՝ ցավով ընդգծելով, որ հարցը դեռ լուծված չէ:

Հիշեցնենք, որ Արցախում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս հայկական կողմին, ռուս խաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազի մատակարարումը: Արցախից հայտարարել էին՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png