Search

ԱԳՆ-ն Վահե Հակոբյանին ու Արման Եղոյանին թույլ չի տվել շփվել ԵԽ պատգամավորի հետ


Հերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն, Հայաստանի բարեկամ, Եվրոպական խորհրդարանի անդամ Լարս Պատրիկ Բերգը (ECR, Գերմանիա) նախաձեռնել է Բրյուսելում կազմակերպել Հայաստանին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու և ելույթով հանդես գալու հրավեր է ուղարկվել նաև ինձ՝ որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Արման Եղոյանին՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ:

ԱԺ աշխատակազմը չգիտես ինչու այս հարցով դիմել է ԱԳՆ-ին, ինչին ի պատասխան ԱԳՆ-ից գրություն են ուղարկել, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Լարս Պատրիկ Բերգը մինչ 2021թ. անդամակցել է ծայրահեղական համարվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը և համապատասխանաբար Եվրոպական խորհրդարանում համանման համբավ ունեցող «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությանը, իսկ ներկայումս անդամակցելով «Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցությանը չի հանդիսանում վերջինումս առանցքային դերակատար։ Նշյալ ծայրահեղական հայացքներ ունեցող ԵԽ պատգամավորի հետ շփումները կարող են բացասաբար ազդել Հայաստան - Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության վրա»։ ԱԳՆ նամակը կցվում է:

Այս տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն վարելն ուղղակի թյուրիմացություն է: Այլ կերպ, քան ԱԳՆ-ի կողմից եվրոպական արժեհամակարգի հանդեպ անարգանք, եվրոպական ինստիտուտների մասին մինիմալ գիտելիքների բացակայություն և դիլետանտիզմ սա անվանել դժվար է:

ԲԱՅՑ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ՝ դրանից ընդամենը մոտ 2 ամիս առաջ՝մարտի 23-ին, ԱԳՆ-ն ևս մեկ նամակ է ուղարկել ԱԺ, որտեղ մանրամասն ներկայացրել է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում, մանրամասներ հաղորդել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դեսպան Աննա Աղաջանյանի հետ նրա հանդիպումներից և տեղեկացրել պատրաստվող կլոր սեղան-քննարկման մասին: Կրկնեմ՝ ՆՈՒՅՆ ԱԳՆ-ն:

Հ.Գ. Կլոր սեղան-քննարկումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է, կայանալու է հունիսին և ես, իհարկե, մասնակցելու եմ միջոցառմանը»։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png