Search

ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պատասխանը




Մոսկվան Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին արձագանքել է՝ ի պատասխան անվտանգության մասին երաշխիքների, հայտնել են արտաքին գործերի նախարարությունից:


«Փաստում ենք, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել անվտանգության երաշխիքների մասին ռուսական կողմի նախապատրաստած՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագծի բազային տարրերի վերաբերյալ»,-ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, «Բուխարեստի ձեւաչափից» հրաժարվելու մասին, որը վերաբերում էր Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եւ միության անդամ չհանդիսացող նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում ռազմաբազաներ ստեղծելու մերժման մասին՝ ներառյալ ցանկացած ռազմական գործունեություն իրականացնելու համար դրանց ենթակառուցվածքի օգտագործումը, ինչպես նաեւ ռազմական ներուժի, այդ թվում՝ հարվածային ներուժի ու 1977 թվականի դրությամբ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի վերադարձի մասին, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը:


«ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների կողմից մեր անվտանգության ապահովման ամուր, իրավական առումով պարտավորեցնող երաշխիքների հարցում ամերիկյան կողմի պարտաստվածության բացակայության պայմաններում Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ իրականացնելու միջոցով»,-նշված է տեքստում:


Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի վրա հարձակում չկա եւ չի նախատեսվում:


«Էսկալացիայի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին պնդումները չի կարելի գնահատել այլ կերպ, քան ճնշում գործադրելու փորձ եւ թերագնահատել անվտանգության մասին երաշխիքների ուղղությամբ Ռուսաստանի առաջարկները»,-ասել են նախարարությունում:


ԱԳՆ-ն նշել է, որ 1994 թվականի Բուդապեշտի հուշագրով ռուսական պարտավորությունները որեւէ առնչություն չունեն ներուկրաինական կոնֆլիկտի հետ, ինչպես նաեւ հիշեցրել է, որ պետության կողմից տարածքային ամբողջականության կորուստը տեղի է ունեցել ներքին գործընթացների պատճառով: Փաստաթղթի տեքստում նշվում է, որ իրավիճակը կարգավորելու համար պետք է, որպեսզի Կիեւը կատարի Մինսկի համաձայնագրերը, իսկ Արեւմուտքը դադարի զինել երկիրն ու հետ կանչի այդտեղից իր բոլոր հրահանգիչներին:


«Տագնապալի է Ռուսաստանի սահմանների մերձակայքում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվությունը, երբ մեր «կարմիր գծերն» ու անվտանգության ոլորտում հիմնական շահերը, ինչպես նաեւ դրանք պաշտպանելու հարցում Ռուսաստանի ինքնիշխան իրավունքը դեռեւս անտեսվում են»,-նշված է տեքստում:


Դեռ ավելին, ընգծված է, որ ռուսական տարածքի որոշակի շրջաններից զորքերը դուրս բերելու մասին պահանջներն անընդունելի են եւ ձախողում են իրական պայմանավորվածություններ ձեռք բերելու հեռանկարները:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png